Լևոն Մանուկյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Լիանա Գյուրջյանը 4-րդն էԼևոն Մանուկյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Լիանա Գյուրջյանը 4-րդն է

Լևոն Մանուկյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Լիանա Գյուրջյանը 4-րդն է

06.08.15 10:33
Լևոն Մանուկյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Լիանա Գյուրջյանը 4-րդն է

Շվեդական Լանդսկրոնայում շարունակում են հաջող հանդես գալ հայ ծանրորդները:

Երեկ մինչև 17 տարեկանների մրցապայքարում 62 կգ քաշային կարգում չեմպիոնի կոչման արժանացավ Լևոն Մանուկյանը:

Երևանցի ծանրորդը պոկեց 111 և հրեց 142 կիլոգրամ ու երկամարտի 253 կգ-ով հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:

Շատ հաջող էր սկսել մրցելույթը էջմիածինցի Հրայր Հովհաննիսյանը, և պոկում վարժությունից հետո 114 կգ արդյունքով գլխավորում էր աղյուսակը, սակայն հրումում ձոխողեց իր բոլոր մոտեցումներն, ու մնաց առանց պարգևի: Մինչև 15 տարեկան 63 կգ քաշային աղջիկների պայքարին մասնակցեց Երևանը ներկայացնող Լիանա Գյուրջյանը: Նա երկամարտի 145 կգ արդյունքով գրավեց չորրորդ տեղը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված