Եվրոպայի չեմպիոն ու փոխչեմպիոն՝ ԼանդսկրոնայումԵվրոպայի չեմպիոն ու փոխչեմպիոն՝ Լանդսկրոնայում

Եվրոպայի չեմպիոն ու փոխչեմպիոն՝ Լանդսկրոնայում

04.08.15 15:36
Եվրոպայի չեմպիոն ու փոխչեմպիոն՝ Լանդսկրոնայում

Շվեդիայի Լանդսկրոնա քաղաքում տեղի ունեցող մինչև 15 և մինչև 17 տարեկան աղջիկների ու պատանիների առաջնության մրցումային երկրորդ օրը շատ հաջող էր հայ ծանրորդների համար:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը՝ մինչև 17 տարեկանների 50 կգ քաշային կարգում չեմպիոն դարձավ Համլետ Մնացականյանը: Գյումրեցի մարզիկը երկամարտում ցույց տվեց 189 կգ (80+109) արդյունք և մեկ կիլոգրամով գերազանցեց երկրորդ տեղը գրաված ռումինացի Կրիստիան Մարիան Լուկային: Երրորդ տեղը երկամարտի 184 կգ-ով զբաղեցրեց Թուրքիայի պատվիրակ Գունգոր Իսոն:

Մինչև 15 տարեկան 56 կգ քաշային ծանրորդների պայքարում ընդհանրապես տոն տվողները հայերն էին: Չեմպիոնի կոչման երկամարտի 211 (94+117) կգ-ով արժանացավ քասախցի Արմեն Գրիգորյանը: Իսկ գյումրեցի Ռաֆիկ Հարությունյանը 204 (87+117) կգ-ով արժանացավ արծաթե մեդալի: Ի դեպ՝ Ռաֆիկը հրումում նվաճեց ոսկե մեդալ: Այս քաշային կարգում երրորդ տեղը գրավեց վրացի Արչիլ Մալակմաձեն 203 (93+110):

Նշենք, որ առաջնության մեկնարկային օրը մինչև 15 տարեկանների մրցությունում հանդես եկավ 50 կգ քաշային Բաբկեն Բագրատյանը: Հայ ծանրորդը պոկեց 76 կգ և հրեց 97 կգ ու երկամարտի 173 կգ արդյունքով ղբաղեցրեց 6-րդ հորիզոնականը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված