Fight Nights Sochi. Խաչատրյանը թեթև էր մրցակցից (լուսանկարներ)Fight Nights Sochi. Խաչատրյանը թեթև էր մրցակցից (լուսանկարներ)

Fight Nights Sochi. Խաչատրյանը թեթև էր մրցակցից (լուսանկարներ)
31.07.15 13:41
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր երեկոյան Սոչիում տեղի կունենա Fight Nights Sochi մրցաշարը, որում ProFC վարկածով աշխարհի չեմպիոն Դավիթ Խաչատրյանը կմրցամարտի երիտասարդ ռուս մարտիկ Սուլթան Աբդուրազակովի հետ:
Երեկ կայացել է մրցաշարի մասնակից մարզիկների կշռման պաշտոնական արարողությունն ու մարզիկների հայացքների մենամարտը: Այսպիսով, Հայաստանը ներկայացնող ProFC վարկածով աշխարհի չեմպիոն Դավիթ Խաչատրյանը թեթև է գտնվել իր մրցակցից: Դավիթը կշռել է 72.8կգ, մրցակիցը՝ 73.2կգ:
Հիշեցնենք, որ մենամարտերը կկայանա այսօր երեկոյան, Երևանի ժամանակով 19:30 ից սկսած:
Հաջողություն ու հաղթանակ են մաղթում մեր մարզիկին:
sport.slaq.am - Սպորտային Լրատվություն


Ամենաընթերցված