13 պատանի ծանրորդ՝ Եվրոպայի առաջնությունում13 պատանի ծանրորդ՝ Եվրոպայի առաջնությունում

13 պատանի ծանրորդ՝ Եվրոպայի առաջնությունում

24.07.15 10:48
13 պատանի ծանրորդ՝ Եվրոպայի առաջնությունում

Oգոստոսի 1-ից 8-ը Շվեդիայի Լանդսկրոնա քաղաքում քաղաքում տեղի կունենա մինչև 15 ու մինչև 17 տարեկան պատանիների և աղջիկների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը՝ այդ ստուգատեսին Հայաստանը կներկայացնի 13 պատանի. 5-ը մինչև 15 տարեկանների պայքարում (50 կգ՝ Բաբկեն Բագրատյան, Գյումրի 56 կգ՝ Արմեն Գրիգորյան, Քասախ, Ռաֆիկ Հարությունյան, Գյումրի 69 կգ՝ Կարեն Մարգարյան, Էջմիածին 94 կգ՝ Ջանիբեկ Գրիգորյան, Գյումրի), 8-ը՝ մինչև 17 տարեկանների մրցավեճում (50 կգ՝ Համլետ Մնացականյան, Գյումրի 62 կգ՝ Լևոն Մանուկյան, Երևան, Հրայր Հովհաննիսյան, Էջմիածին 77 կգ՝ Սամվել Բաբակյան, Գյումրի 85 կգ՝ Հարություն Ենգիբարյան, Արմավիր, Արսեն մարտիրոսյան, Էջմիածին 94 կգ՝ Գրիգոր Գրիգորյան, Գյումրի, Սարգիս Կիրակոսյան, Երևան):

Լանդսկրոնայում հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Կիզողյանին կօգնի Երվանդ Կիրակոսյանը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված