Մեկնարկել է կույր շախմատիստների տղամարդկանց անհատական ՀՀ առաջնությունըՄեկնարկել է կույր շախմատիստների տղամարդկանց անհատական ՀՀ առաջնությունը
Մեկնարկել է կույր շախմատիստների տղամարդկանց անհատական ՀՀ առաջնությունը
14.07.15 18:38Այսօր՝ հուլիսի 14-ին, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ Հայաստանի կույրերի միավորման Սոկրատ Շահնազարյանի անվան մշակույթի տանը մեկնարկել է կույր շախմատիստների տղամարդկանց անհատական ՀՀ առաջնությունը:
Ինչպես տեղեկացնում է Սպորտի և երիտասարդության նախարարության պաշտոնական կայքը՝ առաջնության մասնակիցներին ողջունել և հաջողություն են մաղթել նախարարության մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության վարչության պետ Եղիշ Դավթյանն ու «Հայաստանի կույրերի միավորում» ՀԿ-ի փոխնախագահ Մարտին Սարգսյանը:
4 ժամ տևողությամբ ու շրջանային կարգով ընթացող առաջնությանը մասնակցում են 16 շախմատիստ՝ Երևանից, Էջմիածնից, Արտաշատից, Սևանից, Վանաձորից, Գյումրիից:
Արդյունքները կամփոփվեն հուլիսի 28-ին, որի ժամանակ հաղթողներն ու մրցանակակիրները կպարգևատրվեն դիպլոմներով և խրախուսական հուշանվերներով:
sport.slaq.am - Սպորտային Լրատվություն
Ամենաընթերցված