Մեյվեզերը նախապատրաստվում է, Խանը խորհուրդ է տալիս տղամարդ լինել
14.07.15 17:59WBC ու WBA վարկածներոց երկրորդ կիսամիջին քաշային կարգում աշխարհի չեմպոն Ֆլոյդ Մեյվեզերը սոցցանցերում հայտարարել է, որ սկսում է նախապատրաստվել սեպտեմբերի 12-ին Լաս-Վեգասում կայանալիք իր մրցամարտին, որն իր իսկ խոսքերով վերջինը կլինի իր կարիերայում:
Հետաքրքիր է, որ Մեյվեզերը դեռ չի հայտարարել իր մրցակցի անունն այդ մրցամարտում:
Նշենք, որ նախօրեին բրիտանացի բռնցքամարտիկ Ամիր Խանը Մեյվեզերի այդ պահվածքը՝ մրցակցի անունը չհրապարակելու հետ կապված, խաղ էր անվանել ու նշել, որ չի իմանում, թե Մեյվեզերին ինչ պետք են նման խաղերը:
«Ես չգիտեմ, թե ինչու է նա նման խաղեր խաղում: Կարծում մե, որ դա ոչ պրոֆեսիոնալ է այնպիսի մարդու կողմից, ինչպիսին Ֆլոյդ Մեյվեզերն է:
Ինչո՞ւ ուղղակի տղամարդ չլինել ու չասել, թե ում հետ ես պատրաստվում մրցամարտել: Հերիք է խաղեր խաղալ»,-ասել է Խանը: