Հայ բռնցքամարտիկները նվաճեցին երկու ոսկե և մեկ բրոնզե մեդալՀայ բռնցքամարտիկները նվաճեցին երկու ոսկե և մեկ բրոնզե մեդալ

Հայ բռնցքամարտիկները նվաճեցին երկու ոսկե և մեկ բրոնզե մեդալ

13.07.15 16:19
Հայ բռնցքամարտիկները նվաճեցին երկու ոսկե և մեկ բրոնզե մեդալ

Սերբիայում ավարտվեց «Ոսկե ձեռնոց» անվանումը կրող բռնցքամարտի հեղինակավոր մրցաշարը, որին այս անգամ մասնակցեցին 29 երկրի 236 բռնցքամարտիկներ:

Մարզիչներ Հարություն Նազարյանի և Ռուդիկ Մկրտչյանի ղեկավարությամբ այս հեղինակավոր մրցաշարին մասնակցեցին նաև բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի 6 բռնցքամարտիկներ, որոնցից 3 հայրենիք վերադարձան մեդալներով, ընդ որում այդ մեդալներից 2-ը ամենաբարձր հարգի էին:

Իրենց բոլոր մրցակիցներին հաղթեցին և պատվո հարթակի ամենավերին աստիճանին կանգնեցին 51 կգ քաշային աշխարհրhի չեմպիոնուհի Անուշ Գրիգորյանը և 60 կգ քաշային Անի Հովսեփյանը: Անուշը եզրափակչում 3:0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց Կանադան ներկայացնող ներկայացնող Բինկա Պաուկիի նկատմբ, իսկ Անին՝ ոսկե մեդալի համար մենամարտում նույն, 3:0 հաշվով համոզիչ առավելությամբ պարտության մատնեց լեհուհի Ադրիանա Ժեդրեյչիկին:

Սերբիայում Հայաստանի հավաքականը նվաճեց նաև մեկ բրոնզե մեդալ: Պատվո հարթակի 3-րդ աստիճանին կանգնեց 91 կգ քաշային Դավիթ Չալոյանը, ով կիսաեզրափակչում զիջել էր Ռուսաստանը ներկայացնող մեր հայրենակից Արտյոմ Միքայելյանին:

Հարգանքով՝
Հայաստանի բռնցքամարտի
ֆեդերացիայի մամուլի ծառայություն



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված