Հայ բռնցքամարտիկներից երկուսը եզրափակչում են, մեկն առնվազն ապահովել է բրոնզե մեդալՀայ բռնցքամարտիկներից երկուսը եզրափակչում են, մեկն առնվազն ապահովել է բրոնզե մեդալ

Հայ բռնցքամարտիկներից երկուսը եզրափակչում են, մեկն առնվազն ապահովել է բրոնզե մեդալ

10.07.15 21:39
Հայ բռնցքամարտիկներից երկուսը եզրափակչում են, մեկն առնվազն ապահովել է բրոնզե մեդալ

Սերբիայում ընթացող «Ոսկե ձեռնոց» անվանումը կրող բռնցքամարտի հեղինակավոր մրցաշարում հայ բռնցքամարտիկները շարունակում են իրենց վստահ ելույթները:

24 երկրների ներկայացուցիչների պայքարում այս պահի դրությամբ մենք ունենք եզրափակչի երկու մասնակից և ևս մեկ մարզիկ էլ դուրս է եկել կիսաեզրափակիչ՝ առնվազն ապահովելով բրոնզե մեդալ: Հայ բռնցքամարտիկներից ոսկե մեդալի համար կպայքարեն 51 կգ քաշային աշխարհի երիտասարդների չեմպիոն Անուշ Գրիգորյանը և 60 կգ քաշային Անի Հովսեփյանը: Հայաստանը ներկայացնող մյուս բռնցքամարտիկը՝ 91 կգ քաշային Դավիթ Չալոյանը, այսօր հաղթելով Ռիչարդ Կոչիսին դուրս եկավ կիսաեզրափակիչ և վաղը կպայքարի եզրափակչի ուղեգրի համար :

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը Սերբիա էր մեկնել 6 մարզիկով, որոնցից 3 աապահովել են մեդալ և դեռ պայքարում են ամենաբարձր տեղերի համար:

Հարգանքով՝
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի
մամուլի ծառայություն


sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված