Սերբիայում հայ բռնցքամարտիկները հաջող են մեկնարկելՍերբիայում հայ բռնցքամարտիկները հաջող են մեկնարկել

Սերբիայում հայ բռնցքամարտիկները հաջող են մեկնարկել

09.07.15 15:41
Սերբիայում հայ բռնցքամարտիկները հաջող են մեկնարկել


Սերբիայում ընթացող «Ոսկե ձեռնոց» անվանումը կրող միջազգային հեղինակավոր մրցաշարին մասնակցող մեր 6 մարզիկներից 4-ը արդեն դուրս են եկել ասպարեզ: Ուրախությամբ պետք է նշենք, որ իր մեկնարկային մենամարտում վստահ հաղթանակ տոնեց երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոն Անուշ Գրիգորյանը, ով գեղեցիկ ոճով առավելության հասավ Ղազախստանը ներկայացնող մարզուհու նկատմամբ:

Ոչ պակաս վստահ հաղթանակ տոնեց նաև 60 կգ քաշային Անի Հովսեփյանը: Մեր մարզուհուց ընդամեը 15 վայրկյան պահանջվեց իր մրցակցին նոկաուտով հաղթելու համար: Իր մեկնարկային մենամարտը հաղթանակով է ավարտել նաև 91 կգ քաշային Դավիթ Չալոյանը, ով առավելության է հասել Բոսնիա և Հերցեգովինան ներկայացնող մարզիկի նկատմամբ: Ցավոք մեր մյուս ներկայացուցիչը՝ 49 կգ քաշային Արսեն Աբգարյանը չի կարողացել հաղթահարել մեկնարկային փուլի արգելքը:

Հարգանքով՝
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի
մամուլի ծառայություն



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված