Կարեն Աղամալյան. «Որոշ մարզաձևերում ասես պիոներական մրցումներ անցկացվեին»
03.07.15 15:27Այս օրերին մամուլը ակտիվորեն քննարկում է Եվրոպական խաղերի առհասարակ անցկացման նպատակահարմարությունն ու արդարացված լինելը. արդյո՞ք սա այն մրցաշարն է, որը մրցաշրջանի օրացույցում կարող է իր տեղն ու դերն ունենալ Եվրոպայի ու աշխարհի առաջնություններին հավասար՝ քիչ զիջելով օլիմպիական խաղերին: Այս մասին զրուցեցինք Բաքվի Եվրոպական խաղերում Հայաստանի բռնցքամարտի հավաքականի մարզիչ Կարեն Աղամալյանի հետ, ով մարզաշխարհի այն քիչ ներկայացուցիչներից է, որ համոզված է, կոնկրետ գնալը ճիշտ էր ու պարզ ճակատով հետ ենք եկել:
«Ես ուշադրություն եմ դարձրել. տարբեր մարզաձևերում ներկայացված էին ոչ թե 1-ին կամ անգամ 2-րդ, այլ՝ նույնիսկ 3-րդ թիմերը:
Ախր երբ 1-1 ամիս տարբերություններով Եվրոպայի առաջնություն է անցկացվում, ապա՝ Եվրոպական խաղեր, հետո՝ աշխարհի առաջնություն, բարձրակարգ մարզիկը չի կարող նորմալ պատրաստվել ու օպտիմալ մարզավիճակում գտնվել՝ մասնակցելով դրանց:
Ու Բաքվում տպավորություն էր ստեղծվում Բաքվում, որ որոշ մարզաձևերում ասես պիոներական մրցումներ անցկացվեին, այլ ոչ թե լուրջ համաեվրոպական մրցություններ:
Խաղերի ապագան, իմ կարծիքով, դեռ անորոշ է՝ 50/50: Ամեն դեպքում այն ավելի լրջացնելու միտում չեմ տեսնում»,-եզրափակեց Կարեն Աղամալյանը: