Aravot.am. Գագիկ Հովհաննիսյանի մահվան պատճառը՝ հյուրանոցում հնչած տագնապըAravot.am. Գագիկ Հովհաննիսյանի մահվան պատճառը՝ հյուրանոցում հնչած տագնապը

Aravot.am. Գագիկ Հովհաննիսյանի մահվան պատճառը՝ հյուրանոցում հնչած տագնապը

28.06.15 18:47
Aravot.am. Գագիկ Հովհաննիսյանի մահվան պատճառը՝ հյուրանոցում հնչած տագնապը


Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում սրտի կաթվածից մահացել է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, «Շախմատային Հայաստան» հանդեսի հիմնադիր եւ գլխավոր խմբագիր Գագիկ Հովհաննիսյանը:

Ինչպես տեղեկացնում է Aravot.am կայքը՝ Գագիկ Հովհաննիսյանը առողջական խնդիրներ է ունեցել՝ սրտի խնդիրներ, շաքարային դիաբետ, հենաշարժողական խնդիրներ, ինչի պատճառով վերջին շրջանում տեղաշարժվում էր ձեռնափայտով:

Կայքի տեղեկությամբ հունիսի 16-ին Գագիկ Հովհաննիսյանը լուսաբանել է «Norway Chess»-ի առաջին տուրը, իսկ արդեն այդ նույն գիշերը հյուրանոցում, որտեղ հանգրվանել էր շախմատային մեկնաբանը, արտակարգ դեպք է տեղի ունեցել. հնչել է հակահրդեհային տագնապի ազդանշանը եւ սկսվել մարդկանց տարհանումը: Հենց այդ ժամանակ Գագիկ Հովհաննիսյանը սրտի կաթված է տարել, հայտնվել է կոմայի մեջ:

Նա մի քանի օր գտնվել է կոմայի մեջ, ապա՝ երեկ մահացել է:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված