Լեւոն Ջուլֆալակյանի թիմը Ալուշտայում էԼեւոն Ջուլֆալակյանի թիմը Ալուշտայում է

Լեւոն Ջուլֆալակյանի թիմը Ալուշտայում է

27.06.15 11:59
Լեւոն Ջուլֆալակյանի թիմը Ալուշտայում է

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երեկ գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի գլխավորությամբ մեկնել է Ալուշտա՝ ուսումնամարզական հավաքի:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը՝ մեր ընտրանու կազմում հավաքին մասնակցելու են մեկնել ըմբիշներ Ռոման Ամոյանը, Արսեն Ջուլֆալակյանը, Վարշամ Բորանյանը, Ռաֆայել Ալեքսանյանը, Արսեն Ջուլֆալակյանը, Կարապետ Չալյանը, Էդուարդ Սարգսյանը, Արթուր Շահինյանը, Մաքսիմ Մանուկյանն ու Արթուր Ալեքսանյանը: Թիմի մարզչական շտաբում են մարզիչներ Էդուարդ Սահակյանը, Գևորգ Ալեքսանյանն ու Սամվել Գևորգյանը, Ալուշտա է մեկնել նաև մերսող Թելման Սարգսյանը:

Ուսումնամարզական հավաքը կձգվի մինչև հուլիսի 8-ը, իսկ հուլիսի 9-12-ը մեր ընտրանին գրեթե նույն կազմով՝ բացառությամբ Ռոման Ամոյանի ու Կարապետ Չալյանի, կմասնակցի Մադրիդում կայանալիք միջազգային մրցաշարի:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված