Միխայլո Օլեկսիենկոն՝ Կարեն Ասրյանի հուշամրցաշարի հաղթողՄիխայլո Օլեկսիենկոն՝ Կարեն Ասրյանի հուշամրցաշարի հաղթող
Միխայլո Օլեկսիենկոն՝ Կարեն Ասրյանի հուշամրցաշարի հաղթող
25.06.15 13:46Երեկ՝ հունիսի 24-ին, Ջերմուկում ավարտվել է միջազգային գրոսմայստեր, համաշխարհային շախմատային օլիմպիադայի չեմպիոն Կարեն Ասրյանի հիշատակին նվիրված 8-րդ միջազգային հուշամրցաշարը, որին մասնակցել են 92 շախմատիստ:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքւ՝ հայ շախմատիստներից լավագույնս հանդես է եկել գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը, որը, կայացած 9 տուրից հետո վաստակելով 7 միավոր, զբաղեցրել է երրորդ հորիզոնականը: Առաջատարը Ուկրաինան ներկայացնող գրոսմայստեր Միխայլո Օլեկսիենկոն էր, երկրորդը՝ նրա հայրենակից Անտոն Կորոբովը:
Մեր պատվիրակներից հաջող են հանդես եկել նաև Ռոբերտ Հովհաննիսյանն ու Արման Փաշիկյանը, որոնք, 6,5-ական միավոր վաստակելով, ուկրաինացիներ Զախար Եֆիմենկոյի ու Ալեքսանդր Արեշչենկոյի հետ բաժանել են 4-7-րդ տեղերը:
sport.slaq.am - Սպորտային Լրատվություն
Ամենաընթերցված