Արթուր Գևորգյան. «Այս տղաները նրանց փոխարեն էլ հայի թասիբը պահեցին»Արթուր Գևորգյան. «Այս տղաները նրանց փոխարեն էլ հայի թասիբը պահեցին»
Արթուր Գևորգյան. «Այս տղաները նրանց փոխարեն էլ հայի թասիբը պահեցին»
25.06.15 10:27Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը ողջույնի գրառում է կատարել ֆեյսբուքում՝ ուղղված Բաքվից Հայաստան վերադարձած՝ Հայաստանի բռնցքամարտի հավաքականի տղաներին.
«Շատ ուրախ եմ, որ մեր ազգային հավաքականի տղաները անփորձանք վերադարձան հայրենիք։
Նրանք կարողացան ցույց տալ մի շատ կարևոր բան՝հայի ոգու անկոտրում և խիզախ լինելը։ Իհարկե հաղթանակները մեդալների տեսքով շատ կուրախացներ մեր ժողովրդին,բայց այս մրցաշարում մասնակցությունն արդեն հաղթանակ է։
Եվ այն բոլոր քննադատողներն, ովքեր համարում էին, որ պետք չէ գնալ, այժմ կարող են հպարտություն զգալ, որովհետև այս տղաները նրանց փոխարեն էլ հայի թասիբը պահեցին։
Բարի վերադարձ ձեզ, քա՛ջ մարզիկներ!!!»:
sport.slaq.am - Սպորտային Լրատվություն
Ամենաընթերցված