Սիմոն Մարտիրոսյանի ֆիասկոն ՎրոցլավումՍիմոն Մարտիրոսյանի ֆիասկոն Վրոցլավում
Սիմոն Մարտիրոսյանի ֆիասկոն Վրոցլավում
13.06.15 22:17Լեհական Վրոցլավում ավարտվեց ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնություն, որում Հայաստանը ներկայացնում էր 3 ծանրորդ:
Հայկական ծանրամարտի գլխավոր հույսերից մեկը՝ 105+կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը մրցաշարի եզրափակիչ օրը տհաճ անակնկալ մատուցեց բոլոր մարզասերներին: Թե՛ 2 վարժություններում ու թե՛ երկամարտում այս քաշային կարգում պատանեկան աշխարհի ռեկորդակիրը (397կգ (183+221)) այս առաջնությունն ավարտեց համատարած 0-ներով:
Մեր մարզիկը պոկում վարժությունում 2 անգամ չբարձրացրեց 177, ապա՝ 178կգ-ը, իսկ հրումում Մարտիրոսյանը 3 անգամ ձախողեց 215կգ արդյունքը: Այսպիսով՝ մեր հսկան տուն է վերադառնում գլխիկոր: Այս առաջնությունում Նորայր Ավետիսյանը 6-րդն էր, իսկ Անդրանիկ Կարապետյանը հունիսի 9-ին չեմպիոն հռչակվեց:
sport.slaq.am - Սպորտային Լրատվություն
Ամենաընթերցված