Նորայր Ավետիսյանը 6-րդն է ՎրոցլավումՆորայր Ավետիսյանը 6-րդն է Վրոցլավում

Նորայր Ավետիսյանը 6-րդն է Վրոցլավում

11.06.15 09:55
Նորայր Ավետիսյանը 6-րդն է Վրոցլավում

Լեհական Վրոցլավում շարունակվում է ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնություն, որում Հայաստանը ներկայացնում է 3 ծանրորդ:

Երեկ մրցահարթակը 85կգ քաշային Նորայր Ավետիսյանինն էր, ով բավական համեստ նախնական պատվեր էր կատարել՝ 330կգ, ինչը էապես քիչ էր մրցակիցներից, սակայն ի վերջո Նորայրը երկամարտի 333 (188+145)կգ արդյունքով զբաղեցրեց 6-րդ տեղը:

Չեմպիոն այս քաշային կարգում դարձավ չինացի ծանորորդը՝ 353կգ երկամարտի արդյունքով:

Հիշեցնենք, որ նախօրեին 77կգ քաշայինների պայքարում չեմպիոն էր հռչակվել մեր Անդրանիկ Կարապետյանը:

Մեր մեկ այլ մարզիկ՝ Սիմոն Մարտիրոսյանը, մրցահարթակ դուրս կգա մրցաշարի եզրափակիչ օրը՝ հունիսի 13-ին: Մեր հսկայի նախնական պատվերը 400կգ է, նչը 3կգ-ով ավելին է, քան չինացի ծանրորդինն ու էապես ավելին, քան այդ քաշում ներկայացված մյուս մասնակիցներինը: Ի դեպ, թե՛ 2 վարժություններում ու թե՛ երկամարտում այս քաշային կարգում պատանեկան աշխարհի ռեկորդը պատկանում է հենց մեր Սիմոն Մարտիրոսյանին՝ 397կգ (183+221):



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված