Անդրանիկ Կարապետյանը՝ աշխարհի չեմպիոն, հերթը Նորայր Ավետիսյանինն է
10.06.15 13:06Լեհական Վրոցլավում, ինչպես արդեն տեղեկացրել էինք, մեկնարկել է ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնություն, որում Հայաստանը ներկայացնում է 3 ծանրորդ:
Երեկ մրցահարթակ դուրս եկավ 77կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը: Նրա նախնական պատվերը երկամարտում կազմում է 350 կգ, որն ամենաբարձրն է նախնական պատվերների թվում ու 15կգ-ով ավելին է իրանցի Ալի Միրիի պատվերից:
Գործնականում, սակայն, Կարապետյանին չեմպիոնական տիտղոս բերեց երկամարտի 335 կգ (155+180) արդյունքը: Նրա գլխավոր մրցակիցը՝ 19-ամյա իրանցի ծանրորդ Ալի Միրին երկամարտի 332 կգ (150+182) արդյունքով դարձավ աշխարհի փոխչեմպիոն, իսկ բրոնզն էլ ռումինացի Իլիե Ստոյանինն էր, ով երկամարտում արձանագրեց 326 կգ (148+178) արդյունքը:
Նշենք, որ պատանիների աշխարհի ռեկորդը այս քաշային կարգում 2 վարժությունում էլ պատկանում է հայ ծանրորդների: Պոկում վարժությունում 155կգ-ով լավագույնը Անդրանիկ կարապետյանի արդյունքն է, հրումում՝ 182կգ-ով՝ Աղվան Մելիքյանի, իսկ երկամարտում՝ 331կգ-ով՝ կրկին Անդրանիկ Կարապետյանի: Այսպիսով, Կարապետյանը բարելավեց իր իսկ արդյունքը:
Այսօր էլ մրցահարթակ դուրս կգա Նորայր Ավետիսյանը, ում նախնական պատվերը 330կգ է, ինչն էապես զիջում է հիմնական մրցակիցներին