Հայ փոքրիկները կմասնակցեն «Վորոնեժ-2015. Ալյոխինի հուշամրցաշար» 19-րդ միջազգային շախմատային փառատոնինՀայ փոքրիկները կմասնակցեն «Վորոնեժ-2015. Ալյոխինի հուշամրցաշար» 19-րդ միջազգային շախմատային փառատոնին

Հայ փոքրիկները կմասնակցեն «Վորոնեժ-2015. Ալյոխինի հուշամրցաշար» 19-րդ միջազգային շախմատային փառատոնին

08.06.15 10:53
Հայ փոքրիկները կմասնակցեն «Վորոնեժ-2015. Ալյոխինի հուշամրցաշար» 19-րդ միջազգային շախմատային փառատոնին

Հունիսի 10-ին Վորոնեժում մեկնարկելու է «Վորոնեժ-2015. Ալյոխինի հուշամրցաշար» 19-րդ միջազգային շախմատային փառատոնը, որին մասնակցելու են նաև հայ շախմատիստները: Խոսքը վերաբերում է «Նարվա» շախմատի դպրոցի սաներին, ովքեր փառատոնի շրջանակներում հանդես են գալու FIDE Open մրցաշարում:

Մրցաշարն անցնելու է շվեյցարական սիստեմով՝ 9 շրջանով, 90 րոպե պարտիային հատկացվելիք ժամանակով՝ յուրաքանչյուր քայլի համար 30 վայրկյան ավելացնելով: Ոչ-ոքիին կարելի է համաձայնել միայն 40 քայլից հետո:

Ինչպես մեզ հետ զրույցում նշեց «Նարվա» շախմատի դպրոցի հիմնադիր տնօրեն Նարեկ Վարազդատյանը՝ մասնակիցների ընդհանուր թիվն այսօրվա դրությամբ 150 է: Նրանք ներկայացնելու են Ռուսաստանը, Ուկրաինան, Հայաստանը, Եգիպտոսը, Ադրբեջանը, Հոլանդիան, Մոնղոլիան, Զամբիան, Հնդկաստանը, Իսրայելն ու Բելառուսը:

Հայաստանը FIDE Open-ում ներկայացնելու են ստեփանակերտցի 11-ամյա Ալեքս Գևորգյանը, երևանցի Լևոն Ավետիսյանը, ինչպես նաև նրանց գլխավոր մարզիչ՝ Նարեկ Վարազդատյանը:

Փոքրիկները Վարազդատյանի հետ շախմատով են զբաղվում ընդամենը 1 տարի: Մարզիչը չի ուզում ամպագոռգոռ հայտարարություններ անել, սակայն նշում է, որ ձգտելու ենք բարձր պահել մեր երկրի պատիվն ու հանդես գալ հնարավորինս հաջող...

Այն հարցին ի պատասխան, թե 100-ից ավել սան ունեցող դպրոցից ինչու են մրցաշարին մեկնում հենց այս 2 փոքրիկները, Վարազդատյանը նշեց, որ լուրջ խնդիր է ֆինանսավորումը:

«Շատ հրավերներ ենք ունենում, սակայն դժվար է բոլորին մասնակցել ֆինանսական խնդիրների պատճառով: Դպրոցը ֆինանսավորում չունի, ամեն ինչ անում եմ իմ սեփական միջոցներով, ուղղակի հարկադրված էինք միայն 2-ին ընտրել: Այս անգամ մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում ԼՂՀ վարչապետ պարոն Արայիկ Հարությունյանին՝ մեզ աջակցելու համար:

Իմ այս 2 սաները 11 տարեկան են ու դեռ 10 տարեկանում արդեն 1-ին կարգային են եղել. համեմատության կարգով նշեմ, որ Լևոն Արոնյանը 1-ին կարգային է դարձել 14 տարեկանում... Հետևությունները թողնում եմ ձեզ»,-ասում է Վարազդատյանը:


Գ.Ն.



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված