Այսօր մեկնարկում է ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունըԱյսօր մեկնարկում է ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունը

Այսօր մեկնարկում է ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունը

06.06.15 10:14
Այսօր մեկնարկում է ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունը

Լեհական Վրոցլավում այսօր մեկնարկում է ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնություն, որում Հայաստանը ներկայացնում է 3 ծանրորդ:

Հիշեցնենք, որ լեհական մրցահարթակում Մելիք Ղուկասյանի գխավորությամբ հանդես կգան 77 կգ քաշային կարգում մեծահասակների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Անդրանիկ Կարապետյանը, 85 կգ քաշային Նորայր Ավետիսյանը և 2014 թվականի պատանեկան օլիմպիական խաղերի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը, ով այս անգամ կմասնակցի գերծանր քաշային կարգում:

Անդրանիկ Կարապետյանը մրցահարթակ դուրս կգա հունիսի 9-ին: Նրա նախնական պատվերը երկամարտում կազմում է 350 կգ որն ամենաբարձրն է նախնական պատվերների թվում ու 15կգ-ով ավելին է իրանցի Ալի Միրիի պատվերից: Նշենք, որ պատանիների աշխարհի ռեկորդը այս քաշային կարգում 2 վարժությունում էլ պատկանում է հայ ծանրորդների: Պոկում վարժությունում 155կգ-ով լավագույնը Անդրանիկ կարապետյանի արդյունքն է, հրումում՝ 182կգ-ով՝ Աղվան Մելիքյանի, իսկ երկամարտում՝ 331կգ-ով՝ կրկին Անդրանիկ Կարապետյանի:

Նորայր Ավետիսյանը մրցահարթակ դուրս կգա հունիսի 10-ին: Նրա նախնական պատվերը 330կգ է, ինչն էապես զիջում է հիմնական մրցակիցներին, իսկ պատանեկան օլիմպիական խաղերի չեմպիոն Սիմոն մարտիրոսյանի մրցելույթին կարող եք հետևել մրցաշարի եզրափակիչ օրը՝ հունիսի 13-ին: Մեր հսկայի նախնական պատվերը 400կգ է, նչը 3կգ-ով ավելին է, քան չինացի ծանրորդինն ու էապես ավելին, քան այդ քաշում ներկայացված մյուս մասնակիցներինը: Ի դեպ, թե՛ 2 վարժություններում ու թե՛ երկամարտում այս քաշային կարգում պատանեկան աշխարհի ռեկորդը պատկանում է հենց մեր Սիմոն Մարտիրոսյանին՝ 397կգ (183+221):

Հուսանք, որ մեր տղաների պատանեկան ռեկորդները երիտասարդական հաղթանակների կվերածվեն:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված