Երիտասարդների աշխարհի առաջնությանը՝ 3 ծանրորդԵրիտասարդների աշխարհի առաջնությանը՝ 3 ծանրորդ
Երիտասարդների աշխարհի առաջնությանը՝ 3 ծանրորդ
26.05.15 09:34Հունիսի 4-13 Լեհաստանի Վրոցլավ քաղաքում կայանալիք ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում Հայաստանը կունենա 3 ներկայացուցիչ:
Ինչպես տեղեկացնում է հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը՝ լեհական մրցահարթակում Մելիք Ղուկասյանի գխավորությամբ հանդես կգան 77 կգ քաշային կարգում մեծահասակների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Անդրանիկ Կարապետյանը, 85 կգ քաշային Նորայր Ավետիսյանը և 2014 թվականի պատանեկան օլիմպիական խաղերի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը, ով այս անգամ կմասնակցի գերծանր քաշային կարգում:
Մեր եռյակը Վրոցլավում լավագույնս հանդես գալու համար այս պահին վերջին ուսումնամարզական հավաքն է անցկացնում Աբովյանի Գագիկ Ծառուկյանի անվան մարզամշակութային համալիրում:
sport.slaq.am - Սպորտային Լրատվություն
Ամենաընթերցված