Նախարար Ղազարյանը ցավակցել է
30.04.15 16:59ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը ցավակցական ուղերձ է հղել Վարդան Միլիտոսյանի մահման կապակցությամբ.
«Մեծ ցավով տեղեկացա սիրված մարզիկ, ծանրորդ Վարդան Միլիտոսյանի մահվան մասին: Փորձված և տաղանդաշատ մարզիկը բազմաթիվ անգամներ է կանգնել պատվո պատվանդանին` հպարտության և ցնծության պահեր պարգևելով մարզաշխարհին և մարզասերներին: Նա օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր էր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի քառակի ռեկորդակիր, սպորտի վաստակավոր վարպետ:
Վարդան Միլիտոսյանը նաև մարզչական լավ հաջողություն է գրանցել` դառնալով եղբորորդու` օլիմպիական չեմպիոն Իսրայել Միլիտոսյանի մարզիչը: Սակայն, ամենակարևորը և գնահատելին նրա մարդ տեսակն էր` համեստ, հանդուրժող, նվիրված, ընկերասեր:
Կրկին անգամ սգում եմ մեր կորուստը և կիսում սիրված մարզիկի ընտանիքի անդամների, բարեկամների, մտերիմների, հարզատների և ընկերների վիշտը` անկեղծ ցավակցությունս հայտնելով նրանց անդառնալի կորստի կապակցությամբ:»