Հռիփսիմե Խուրշուդյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեցՀռիփսիմե Խուրշուդյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց

Հռիփսիմե Խուրշուդյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց

18.04.15 15:23
Հռիփսիմե Խուրշուդյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականը փոքր բրոնզե մեդալով ավարտեց Թբիլիսիում անցնող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում իր էլույթները:

Գերծանր քաշային կարգում հանդես եկող մեր Հռիփսիմե Խուրշուդյանը թեև երկամարտում դուրս մնաց մրցանակային եռյակից, սակայն հրում վարժությունում պայքարեց ու փոքր բրոնզե մեդալ նվաճեց՝ հրելով 141կգ: Առաջին վարժությունում Հռիփսիմեն պոկել էր 113կգ: Նշենք, որ Հռիփսիմեն անձնական քաշով ամենաթեթևներից էր ու իր հիմնական մրցակցուհիներին զիջում էր ոչ թե գրամմեր, այլ՝ շուրջ 20կգ:

Եվրոպայի չեմպիոնուհի հռչակվեց ռուս Տատյանա Կաշիրինան 322կգ արդյունքով (142-180), երկրորդը ուկրաինուհի Անաստասիա Լիսենկոն է 280կգ-ով (126+154). երրորդը` Անդրեա Աանեյը Ռումինիայից՝ 261կգ-ով (120+141):

total.JPG



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված