Մեծ ակնկալիքներ՝ Հռիփսիմե Խուրշուդյանից ու Սիմոն ՄարտիրոսյանիցՄեծ ակնկալիքներ՝ Հռիփսիմե Խուրշուդյանից ու Սիմոն Մարտիրոսյանից

Մեծ ակնկալիքներ՝ Հռիփսիմե Խուրշուդյանից ու Սիմոն Մարտիրոսյանից

18.04.15 10:06
Մեծ ակնկալիքներ՝ Հռիփսիմե Խուրշուդյանից ու Սիմոն Մարտիրոսյանից


Թբիլիսիում ավարտին է մոտենում ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Այսօր՝ մրցումային վերջին օրը հարթակ կբարձրանան 75 ու 105 կգ կշռող ծանրորդ-ծանրորդուհիները: Այս քաշային կարգերում Հայաստանի ներկայացուցիչներն են Հռիփսիմե Խուրշուդյանն ու Սիմոն Մարտիրոսյանը:

Սիմոնը երկամարտի արդյունքով նախնական պատվիրել է 400կգ, իսկ Հռիփսիմեն՝ 250: Մրցումային վերջին օրը մեծ սպասելիքներ ու ինչու չէ նաև՝ մեդալի ակնկալիքներ ունենք մեր երկու ներկայացուցիչներից:

Հիշեցնենք, որ Եվրոպայի այս առաջնությունում Հայաստանի հավաքականն արդեն նվաճել է 1 ոսկե, 1 արծաթե ու 1 բրոնզե մեդալ: Երկաթախաղի հայ վարպետներից առաջինը հարթակ դուրս եկավ 56կգ քաշային Սմբատ Մարգարյանը: Երիտասարդ ծանրորդը պոկում վարժությունում բարձրացնելով 113, հրելով՝ 146 կգ` երկամարտի արդյունքում հավաքեց 259կգ՝ դառնալով Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:


Մրցումային 4-րդ օրը շատ հաջող ստացվեց մեզ համար: Տիգրան Մարտիրոսյանը երկամարտի 351 կգ՝ (160+191) արդունքով հռչակվեց Եվրոպայի եռակի չեմպիոն: Երիտասարդ ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը 350կգ արդյունքով եզրափակեց լավագույն եռյակը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված