Գյումրին դիմավորեց իր չեմպիոնին (տեսանյութ + լուսանկարներ)Գյումրին դիմավորեց իր չեմպիոնին (տեսանյութ + լուսանկարներ)

Գյումրին դիմավորեց իր չեմպիոնին (տեսանյութ + լուսանկարներ)

15.04.15 20:41
Գյումրին դիմավորեց իր չեմպիոնին (տեսանյութ + լուսանկարներ)

Գյումրին երեկվանից ցնծում է. գյումրեցի, մե՛ր Տիգրան Մարտիրոսյանը կրկին ուժեղագույնն է Եվրոպայում:

Ու այսօր շատ-շատերը հավաքվել էին քաղաքի դարպասների մոտ՝ դիմավորելու Եվրոպայի արդեն եռակի չեմպիոնին, ով ընդամենը նախօրեին Թբիլիսիում բարձրացրեց հայոց եռագույնն ու հնչեցրեց մեր օրհներգը:

Երկրպագուները, քաղաքապետարանի եւ մարզպետարանի սպորտբաժինների պետերը, ՀԱՕԿ Գյումրիի ներկայացուցիչները չեմպիոնին ուռնա-դհոլով դիմավորել են, երեխաները երգել են Տիգրանի համար ու երթով շարժվել դեպի Գյումրիի կենտրոնական հրապարակ, որտեղ էլ միասին տոնել են հաղթանակը։

Ձեզ ենք ներկայացնում մեր գործընկեր ու մեր կայքի լավ բարեկամ Արթուր Մելիքյանի լուսանկարներն ու բջջայինով սիրողական նկարահանումը։



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված