Չեմպիոնի չեմպիոնական վերադարձըՉեմպիոնի չեմպիոնական վերադարձը
Չեմպիոնի չեմպիոնական վերադարձը
14.04.15 21:35Թբիլիսում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային 4-րդ օրը հարթակը տրամադրվեց 77 կգ քաշային ծանրորդներին: Հայաստանը ուներ 2 ներկայացուցիչ՝ բազմափորձ Տիգրան Մարտիրոսյանն ու երիտասարդ Անդրանիկ Կարապետյանը:
Մրցումային 4-րդ օրը շատ հաջող ստացվեց մեզ համար: Ի ուրախություն մեզ՝ պատվո պատվանդանի առաջին ու 3-րդ աստիճաններին կանգնեցին հայ ծանրորդները ու ի պատիվ Տիգրան Մարտիրոսյանի Թբիլիսում հնչեց հայոց օրհներգը:
Տիգրան Մարտիրոսյանը երկամարտի 351 կգ՝ (160+191) արդունքով հռչակվեց Եվրոպայի եռակի չեմպիոն: ԵՐիտասարդ ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը 350 կգ եզրափակեց լավագույն եռյակը:
sport.slaq.am - Սպորտային Լրատվություն
Ամենաընթերցված