Ջոկովիչն իրեն ոչ ցենզուրային արտահայտություն է թույլ տվելՋոկովիչն իրեն ոչ ցենզուրային արտահայտություն է թույլ տվել

Ջոկովիչն իրեն ոչ ցենզուրային արտահայտություն է թույլ տվել
06.04.15 15:58
Սերբ Նովակ Ջոկովիչը Մայամիի Masters-1000 սերիայի մրցաշարի եզրափակիչ հանդիպման 2-րդ սեթից հետո ոչ ցենզուրային մի արտահայտություն է իրեն թույլատրել երկրպագուներից մեկի հասցեին:
Նովակը մի քանի անգամ դժգոհություն է հայտնել ֆանատի վարքից, ու ի վերջո չի կարողացել իրեն զսպել ու գոռացել է վերջինիս վրա:
Հիշեցնենք, որ 27-ամյա բելգրադցին եզրափակչում 7:6 (7:3), 4:6, 6:0 հաշվով հաղթել է Էնդի Մարրեյին ու նվաճեց իր կարիերայի 51-րդ տիտղոսը:
sport.slaq.am - Սպորտային Լրատվություն


Ամենաընթերցված