Վահե Բաղդասարյանը՝ Աերոֆլոտ-օփենի B մրցաշարի 1-ին մրցանակակիրՎահե Բաղդասարյանը՝ Աերոֆլոտ-օփենի B մրցաշարի 1-ին մրցանակակիր

Վահե Բաղդասարյանը՝ Աերոֆլոտ-օփենի B մրցաշարի 1-ին մրցանակակիր

06.04.15 15:31
Վահե Բաղդասարյանը՝ Աերոֆլոտ-օփենի B մրցաշարի 1-ին մրցանակակիր

Երեւանցի 22-ամյա միջազգային վարպետ Վահե Բաղդասարյանը առաջին մրցանակը նվաճեց Մոսկվայում ավարտված Աերոֆլոտ-օփենի B մրցաշարում: Բաղդասարյանը 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր եւ չորրորդ անգամ լրացրեց գրոսմայստերի նորման: Այս մասին տեղեկացնում է armchess.am-ը՝ հավելելով, որ նույնպիսի արդյունք ցույց տվեց գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը, որը լրացուցիչ ցուցանիշներով գրավեց 6-րդ տեղը:

C մրցաշարում ՖԻԴԵ-ի վարպետ Բորիս Օֆիցերյանը եւ Արթուր Ղարագյոզյանը 6,5-ական միավորով բաժանեցին 1-7-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով Օֆիցերյանը երրորդն էր, Ղարագյոզյանը` չորրորդը:

A մրցաշարում գրոսմայստերներ Հովհաննես Գաբուզյանը եւ Տիգրան Լ. Պետրոսյանը վաստակեցին, համապատասխանաբար, 5 եւ 4,5 միավոր: 7 միավորով առաջին մրցանակը նվաճեց ռուսաստանցի գրոսմայստեր Յան Նեպոմնյաշչին:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված