Ուիլյամս. «Կարիերաս անկեղծ եմ անցկացրել»Ուիլյամս. «Կարիերաս անկեղծ եմ անցկացրել»

Ուիլյամս. «Կարիերաս անկեղծ եմ անցկացրել»
13.03.15 12:25
Աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը, ով այսօր 14 տարի անց առաջին խաղը կանցկացնի Indian Wells-ում, մեկնաբանել է իր որոշումը կրկին խաղալ այդ մրցաշարում:
«Ներելու համար, պետք է մոռանալ նեղվածությունը: Ես պահեր եմ զգացել, որոնք ինձ վրա լավագույն կերպ չեն ազդել: Ես փորձում էի հաղթահարել նյարդային լարվածությունը, էմոցիաները և զգացողությունները»:
Թենիսիստուհին մեկնաբանել է նաև 2001 թ. արտահայտված կարծիքը, որ իր հայրն է որոշում քույրերի խաղերի ելքը:
«Կարծում եմ՝ բոլորը գիտեն, որ դրանում ճշմարտություն չկա: Ես իմ ողջ կարիերան անկեղծ եմ անցկացրել:
Իմ հայրը բախվել է ռասիզմի հետ, երբ երիտասարդ է եղել»,- թենիսիստուհու խոսքն է մեջբերում Tennis.com-ը:
sport.slaq.am - Սպորտային Լրատվություն


Ամենաընթերցված