Մարեյ. «Յուրահատուկ խաղ էր»Մարեյ. «Յուրահատուկ խաղ էր»

Մարեյ. «Յուրահատուկ խաղ էր»
07.03.15 12:51
Բրիտանացի Էնդի Մարեյը, Մեծ Բրիտանիա – ԱՄՆ գավաթային հանդիպման առաջին խաղում 6:1, 6:1, 4:6, 6:2 հաշվով հաղթելով Դոնալդ Յանգին, խոսել է հարազատ Շոտլանդիայում 2011 թ-ից հետո առաջին անգամ խաղալուց:
«Յուրահատուկ խաղ էր: Ես ուրախ եմ ցույց տալ լավ թենիս և հաղթել:
1-ին 2 սեթում ես հիանալի խաղացի: Հեշտ չէր պահպանել նման մակարդակ մինչև վերջ:
Կորտ դուրս գալով՝ ես սկսեցի միանգամից ուժեղ խաղալ: 3-րդ սեթում ես հանդարտվեցի, բայց 4-րդում կրկին տրամադրվեցի»,- թենիսիստի խոսքն է մեջբերում BBC-ն:
sport.slaq.am - Սպորտային Լրատվություն


Ամենաընթերցված