Ազարենկան հանդիպել է ԲեքհեմինԱզարենկան հանդիպել է Բեքհեմին

Ազարենկան հանդիպել է Բեքհեմին
28.02.15 18:12
Բելառուս թենիսիստուհի Վիկտորիա Ազարենկան Դոհայում հանդիպել է ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմի հետ:
«Դա հիանալի էր: Կարծում եմ՝ աշխարհում յուրաքանչյուր աղջիկ ինձ մի փոքր նախանձում է: Նա զարմանալի մարզիկ է:
Դևիդն անչափ գեղեցիկ է, այնպես որ ես անգամ շառագունեցի: Ինձ անչափ հաճելի էր: Բեքհեմն ինձ շնորհավորեց կիսաեզրափակչում տարած հաղթանակի կապակցությամբ ու ասաց, որ տպավորոված է իմ խաղով:
Ես գիտեի, որ նա տրիբունաներում է, բայց դրա պատճառով լրացուցիչ ճնշում չեմ զգացել: Ու ես իսկապես գնահատում եմ այն, որ Դևիդը հետևել է մեր խաղին: Նման մարդկանց ուշադրությունը պոզիտիվ է ազդում մեր մարզաձևի վրա»,-ասել է Ազարենկան:
sport.slaq.am - Սպորտային Լրատվություն


Ամենաընթերցված