Նադալն այցելել է մանկական թենիսի կենտրոնՆադալն այցելել է մանկական թենիսի կենտրոն

Նադալն այցելել է մանկական թենիսի կենտրոն
27.02.15 17:30
Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը փետրվարի 26-ին այցելել է Բուենոս-Այրեսի մանկական թենիսի կենտրոն:
Նա մինի-թենիս է խաղացել քաղաքային կառավարության ներկայացուցիչ Մաուրիցիո Մակրիի, արգենտինացի հեռուստահաղորդավար Մարսելո Տինելիի և «Սան Լորենսո» ֆուտբոլային ակումբի նախագահ Մատիաս Գամեսի հետ:
«Ուզում եմ բոլորին շնորհակալություն հայտնել հյուրընկալության համար: Ես շատ ուրախ եմ, որ կարող եմ երեխաների հետ այստեղ լինել: Նրանք մեր ապագան են»,- ասել է Նադալը:
sport.slaq.am - Սպորտային Լրատվություն


Ամենաընթերցված