Աղասին՝ Մարեյի պարտության մասին
27.02.15 15:53
«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 8-ակի չեմպիոն Անդրե Աղասին մեկնաբանել է Դուբայի մրցաշարի քառորդ եզրափակչում Էնդի Մարեյի Բորնի Չորիչից կրած պարտությունը (1:6, 3:6):
«Շատ բարդ է երկար մրցաշրջան անցկացնել: Մարեյը պերֆեկցիոնիստ է: Չեմ կարծում՝ նրան միայն հաղթանակներն են մոտիվացնում: Ես չէի անհանգստանա այդ պարտության պատճառով:
Ես չեմ ասում, թե նա եկել է Դուբայ պարտադիր պարտվելու համար: Բայց կարծում եմ՝ նա պատրաստ կլինի իր լավագույն խաղը ցույց տալ Դևիսի Գավաթի ժամանակ իր երկրպագուների առջև: Նա կխաղա այն բանի համար, ինչը շատ է գնահատում: Չեմ կարծում՝ Դևիսի Գավաթում կպարտվեր Չորիչին:
Դուբայում նա 2 խաղ անցկացրեց, իսկ հիմա 1 շաբաթ ունի Դևիսի Գավաթին պատրաստվելու համար: Կարծում եմ՝ նա լավ խաղաց Ավստրալիայում, գուցե իր կյանքի լավագույն խաղը ցույց տվեց»,- Աղասիի խոսքն է մեջբերում Daily Mail-ը:

