Նիսիկորին՝ աշխարհի 3-րդ ռակե՞տՆիսիկորին՝ աշխարհի 3-րդ ռակե՞տ

Նիսիկորին՝ աշխարհի 3-րդ ռակե՞տ
27.02.15 11:00
Ճապոնացի Կեյ Նիսիկորին այս շաբաթվա արդյունքներով կարող է թարմացնել վարկանշային ռեկորդը և դառնալ աշխարհի 3-րդ ռակետը:
Տվյալ պահին ճապոնացին 5-րդ հորիզոնականում է, բայց եթե հասնի Ակապուլկոյի մրցաշարի եզրափակիչ, ապա՝ կդառնա աշխարհի 4-րդ ռակետը:
Իսկ եթե Նիսիկորին հաղթի մրցաշարը, և Ռաֆայել Նադալն էլ չնվաճի Բուենոս-Այրեսի տիտղոսը, ապա՝ նա կլինի 3-րդը:
Ակապուլկոյի մրցաշարի եզրափակիչ դուրս գալու համար Նիսիկորին կխաղա հարավաֆրիկացի Քևին Անդերսոնի հետ:
sport.slaq.am - Սպորտային Լրատվություն


Ամենաընթերցված