Նիսիկորի. «Պետք է կիթառի դասընթացների հաճախել»Նիսիկորի. «Պետք է կիթառի դասընթացների հաճախել»

Նիսիկորի. «Պետք է կիթառի դասընթացների հաճախել»
16.02.15 13:36
Կեյ Նիսիկորին մեկնաբանել է Մեմֆիսի մրցաշարի եզրափակչում հարավամերիկացի Քևին Անդերսոնի դեմ տոնած հաղթանակը (6:4, 6:4): Որպես մրցանակ՝ թենիսիստին յուրօրինակ Gibson Memphis ES-335 Figured Gloss Semi-Hollowbody կիթառ են նվիրել:
«Իհաևկե՛, հիանալի է տիտղոս նվաճել: Եզրափակիչն այնպիսին չէր, ինչպիսին նախորդ խաղերն էին: Ես վստահ էի խաղում հետին գծում և լավ ընդունում:
Կիթառն ինձ շատ դուր եկավ: Ես երբեք կիթառ չեմ նվագել, բայց կարծում եմ՝ այժմ պետք է դասընթացների գնալ»,- Նիսիկորիի խոսքն է մեջբերում АТР պաշտոնական կայքը:
sport.slaq.am - Սպորտային Լրատվություն


Ամենաընթերցված