Բուշար. «Սումիկը կարող է օգնել ինձ»Բուշար. «Սումիկը կարող է օգնել ինձ»

Բուշար. «Սումիկը կարող է օգնել ինձ»
13.02.15 14:43
Աշխարհի 7-րդ ռակետ Էժենի Բուշարն ասել է, որ իր նոր մարզիչ Սեմ Սումիկը հենց նա է, ով պետք է իրեն:
«Փնտրտուքներիս դեռ ամենասկզբում ես գիտեի, որ այնպիսի մասնագետ եմ փնտրում, ով իր սաներին «Մեծ սաղավարտում» տիտղոսներ է պարգևել: Նա նման փորձ ունի:
Իհարկե՛, երաշխիքներ չկան, բայց ես հուսով եմ՝ նա կարող է աճ գրանցել ինձ մոտ և օգնել հասնել նպատակներիս:
Ինձ դուր է գալիս նրա տրամադրվածությունն ու գործին վերաբերմունքը: Յուրաքանչյուր մարզիչ ունի իր մոտեցումը, բայց ես դեռ խաղում եմ իմ ոճով:
Ես ուզում եմ ագրեսիվ խաղալ, դա ինձ դուր է գալիս, բայց մենք որոշ շտկումներ կանենք:
Ես ուզում եմ կատարելագործվել, դա հիմնական պատճառն է, ինչի համար ինձ նոր մարզիչ էր հարկավոր»,- Բուշարի խոսքն է մեջբերում Tennis.com-ը:
sport.slaq.am - Սպորտային Լրատվություն


Ամենաընթերցված