Վանիկ Ավետիսյանը մրցակցությունից դուրս էր
13.02.15 11:10
Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում շարունակվում է ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի առաջնությունը:
Երեկ մեդալներ խաղարկեցին 69 կգ և 77 կգ քաշային կարգի ծանրորդները:
69 կգ քաշային կարգի մեր ծանորոնդների առաջատար, 2014 թ. Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն 27-ամյա Վանիկ Ավետիսյանը հաստատեց իր բարձր կարգն ու երկամարտի 300 կգ արդյունքով նվաճեց Հայաստանի չեմպիոնի կոչումը:
Երկամարտում նրան համապատասխանաբար 21 կգ և 37 կգ զիջած Զորիկ Պողոսյանն ու Ազատ Հակոբյանը բարձրացան պատվո պատվանդանի 2-րդ և 3-րդ աստիճան:
Ինչպես սպասվում էր, բավական հետաքրքիր ու անզիջում պայքար ծավալվեց 77 կգ քաշային կարգում:
Ի վերջո երկամարտում 301 կգ արդյունք արձանագրած պատանիների 2012 թ. Եվրոպայի չեմպիոն, 18-ամյա Ժորժ Եղիկյանն արժանացավ ոսկե մեդալի:
Նրանից ընդամենը 1 կգ-ով հետ մնացած Ռաֆիկ Օլթեցյանին բաժին հասավ արծաթե մեդալը: Իսկ բրոնզե պարգևը նվաճած Ռոստոմ Կարապետյանը չեմպիոնից հետ մնաց 4 կգ-ով:
Այսօր մեդալներ կխաղարկվեն 85 կգ և 94 կգ քաշային կարգերում, հայտնում է ծանրամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

