Մարեյ. «Ուրախ կլինեմ շփվել Ջոկովիչի հետ»Մարեյ. «Ուրախ կլինեմ շփվել Ջոկովիչի հետ»

Մարեյ. «Ուրախ կլինեմ շփվել Ջոկովիչի հետ»
11.02.15 13:56
Բրիտանացի Էնդի Մարեյը մեկնաբանել է այն ենթադրությունը, թե Նովակ Ջոկովիչի հետ հարաբերությունները Australian Open-2015-ի եզրափակչից հետո այլևս ընկերական չեն լինի:
«Այդ պատմությունը չափազանցրել են, քան իրականում կա: Նման բան միշտ պատահում է:
Եթե Ջոկովիչին թվում է, թե պետք է ինչ-որ բան բացատրի, ապա՝ ես ուրախ կլինեմ շփվել նրա հետ: Բայց ինձ չի թվում, որ նա պետք է ինչ-որ բան բացատրի»,- Մարեյի խոսքն է մեջբերում Tennis.com-ը:
sport.slaq.am - Սպորտային Լրատվություն


Ամենաընթերցված