Բադեն-Բադեն. Արոնյանն առաջին հաղթանակն է տոնումԲադեն-Բադեն. Արոնյանն առաջին հաղթանակն է տոնում

Բադեն-Բադեն. Արոնյանն առաջին հաղթանակն է տոնում
07.02.15 22:14
Գերմանական Բադեն-Բադենում շարունակվում է Grenke Chess Classic սուպերմրցաշարը, որի 5-րդ տուրում հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանն իր առաջին հաղթանակը տոնեց: Արոնյանը այս տուրում սպիտակներով խաղում էր Վիշվանաթան Անանդի հետ:
Հիշեցնենք, որ 1-ին տուրում Արոնյանը միավորները կիսել էր Մագնուս Կարլսենի, 2-ում՝ Դավիդ Բարամիձեի, 4-րդում՝ Էտյեն Բակրոյի հետ, իսկ 3-րդ տուրում պարտվել էր Ֆաբիո Կարուանային:
Այժմ Արոնյանի ակտիվում 2.5 միավոր է: Առաջատարը 3.5 միավորով Մագնուս Կարլսենն է, ով այսօր հաղթել է Բարամիձեին, Արկադի Նայդիչը 3 միավոր ունի, սակայն նրա պարտիան Կարուանայի հետ դեռ ընթացքում է:
sport.slaq.am - Սպորտային Լրատվություն


Ամենաընթերցված