Մարեյ. «Այն ժամանակ կորտում այլ խաղացող է եղել»Մարեյ. «Այն ժամանակ կորտում այլ խաղացող է եղել»

Մարեյ. «Այն ժամանակ կորտում այլ խաղացող է եղել»

02.02.15 14:40
Մարեյ. «Այն ժամանակ կորտում այլ խաղացող է եղել»


Australian Open-2015 եզրափակչի մասնակից բրիտանացի Էնդի Մարեյը գնահատել է Ամելի Մորեսմոյի հետ իր աշխատանքը:

«Վերջին մի քանի ամիսներին շատ ժամանակ ունեինք Ամելիի հետ աշխատելու իմ խաղի վրա: Մենք մեր թիմի հետ աշխատել ենք իմ ֆիզիկական պատրաստվածության վրա:

Ւնձ համար հշտ է նստել և ասել, թե ինչով է նա ինձ օգնել, բայց բոլորդ տեսել եք մրցաշարում իմ խաղը: Վստահ եմ՝ բոլորը տեսել են տարբերությունը ինչպես եմ խաղում հիմա և մի քանի ամիս առաջ: Ինձ թվում է այն ժամանակ կորտում միանգամայն այլ խաղացող է եղել:

Շատ բան կախված է նրանից, թե ինչպես է իմ թիմը մոտիվացնում ինձ: Բայց նաև ես եմ ինձ մոտիվացնում, որ վերադառնամ բարձունքի»,- Մարեյի խոսքն է մեջբերում մրցաշարի պաշտոնական կայքը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված