Մարեյ. «Ջոկովիչին հաղթելը բարդ է լինելու»Մարեյ. «Ջոկովիչին հաղթելը բարդ է լինելու»

Մարեյ. «Ջոկովիչին հաղթելը բարդ է լինելու»

31.01.15 17:00
Մարեյ. «Ջոկովիչին հաղթելը բարդ է լինելու»


Բրիտանացի Էնդի Մարեյը խոսել է Australian Open-ում սերբ Նովակ Ջոկովիչի հետ սպասվող խաղին իր տրամադրվածությունից:

«Ինձ լավ եմ զգում և հասցրել եմ հանգստանալ: Եզրափակչին պատրասվելը մի փոքր այլ է, քանի որ 2 օր ունեմ: Մի կողմից դա հնարավորություն է տալիս ավելի լավ վերականգնվել, մյուս կողմից մրցակցային ռիթմը կորցնելու վտանգ կա: Փորձում եմ չմտածել, որ շատ ժամանակ ունեմ պատրաստվելու համար:

Ինձ համար բարդ է գնահատել ֆիզիկական և հոգեբանական մարզավիճակս: Ես միայն գիտեմ, որ այստեղ լավ թենիս եմ խաղացել: Պարզապես հուսով եմ, որ եզրափակչում նույն բարձր մակարդակով կխաղամ:

Հասկանում եմ, որ Ջոկովիչին հաղթելը բարդ է լինելու և դրա համար պետք է հիանալի մարզավիճակում լինել: Իհարկե´ շատ կտխրեմ, եթե պարտվեմ եզրափակչում»,- Մարեյի խոսքն է մեջբերում մրցաշարի պաշտոնական կայքը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված