Ջոկովիչը` 25-րդ անգամ կիսաեզրափակչումՋոկովիչը` 25-րդ անգամ կիսաեզրափակչում

Ջոկովիչը` 25-րդ անգամ կիսաեզրափակչում

28.01.15 18:30
Ջոկովիչը` 25-րդ անգամ կիսաեզրափակչում


Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը, Australian Open-ի քառորդ եզրափակչում հաղթելով Միլոշ Ռաոնիչին 7:6, 6:4, 6:2 հաշվով, 25-րդ անգամ դուրս եկավ «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ:

Բացի այդ, Մելբուրնի քառակի չեմպիոնը մրցաշարում հաղթած խաղերի քանակով հայտնվել է 3-րդ տեղում` հավասարվելով Իվան Լենդլոմին և Անդրե Աղասուն: Այս ցուցանիշով նրանից առաջ են միայն Սթեֆան Էդբերգը և Ռոջեր Ֆեդերերը:

Նշենք` կիսաեզրափակչում Ջոկովիչը կխաղա գործող չեմպիոն Սթեն Վավրինկայի հետ: Թենիսիստները Australian Open-ում կխաղան 3-րդ անընդմեջ անգամ:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված