Մարեյ. «Բերդիխը հիանալի հարվածների է տիրապետում»Մարեյ. «Բերդիխը հիանալի հարվածների է տիրապետում»

Մարեյ. «Բերդիխը հիանալի հարվածների է տիրապետում»

27.01.15 21:28
Մարեյ. «Բերդիխը հիանալի հարվածների է տիրապետում»

Բրիտանացի Էնդի Մարեյը, Australian Open-ի քառորդ եզրափակչում հաղթելով ավստրալացի Նիկ Կիրգիոսին (6:3, 7:6 (7:5), 6:3), գոհ է խաղի արդյունքից: Նրա խոսքով՝ հաջորդ մրցակիցը՝ Թոմաշ Բերդիխը, շատ լավ է խաղում:

«Ես տրամադրված էի հաղթանակի, բայց հասկանում էի, որ հեշտ չի լինելու: Խաղը սովորական պայմաններում չընթացավ: Շատ գոհ եմ, որ կարողացա հաղթել:

Ինչ վերաբերում է Թոմաշին՝ նա հիասնալի է խաղում այն մրցաշարում: Նադալի մարզավիճակը դեռ կայուն չէ, հետևաբար՝ պարտությունն անակնկալ չէր:

Բերդիխը հզոր խաղացող է, հիանալի հարվածների է տիրապետում: Կորտում նա հանգիստ է և կարողանում է տիրապետել զգացմունքները»,- Մարեյի խոսքն է մեջբերում մրցաշարի պաշտոնական կայքը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված