Ֆերեր. «Նիսիկորին ավելի լավ խաղաց»
26.01.15 17:00
Իսպանացի Դավիդ Ֆերերը մեկնաբանել է Australian Open-ի 4-րդ շրջանում ճապոնացի Կեյ Նիսիկորիից կրած պարտությունը (3:6, 3:6, 3:6):
«Նիսիկորին ինձանից լավ խաղաց: Նա հիանալի խաղ անցկացրեց: Գուցե նա լավագույնն էր մեր դիմակայությունում: Պետք է նրան հարցնել:
Արդյո՞ք կարող է հաղթել մրցաշարը: Չգիտեմ: Այստեղ շատ լավ խաղացողներ կան, ինչպիսիք Նադալն ու Ջոկովիչն են: Իհարկե՛, նա կիսաեզրափակիչ դուրս գալու հնարավորություն ունի, բայց պետք է խաղա Սթեն Վավրինկայի հետ: Դա բարդ խաղ է լինելու:
Ընդհանուր առմամբ, ես լավ տպավորություններ եմ ստացել իմ խաղից: Ես մրցաշրջանը սկսեցի շատ խաղեր հաղթելով: Ես հաղթեցի Դոհայում և այստեղ հասա մինչև 4-րդ շրջան:
Ես շատ ուրախ եմ և հիմա ուզում եմ հանգստանալ: 2-3 շաբաթ կմնամ տանը, իսկ հետո կմեկնեմ Հվ. Ամերիկա»,- Ֆերերի խոսքն է մեջբերում մրցաշարի պաշտոնական կայքը:

