Մարեյն աշխատում է մարզական հոգեբանի հետՄարեյն աշխատում է մարզական հոգեբանի հետ

Մարեյն աշխատում է մարզական հոգեբանի հետ
10.01.15 18:58
«Մեծ սաղավարտի» մրցաշարերի կրկնակի հաղթող Էնդի Մարեյը սկսել է աշխատել մարզական հոգեբանի հետ:
«Ես արդեն մի քանի ամիս է աշխատում եմ հոգեբանի հետ: Չգիտեմ արդյո՞ք պետք է նրա հետ մեկնեմ մրցաշարերի: Երբ խոսքը հոգեբանության մասին է` ամեն ինչ կախված է խաղացողի հայացքներից:
Երբ նախկինում ինձ դա առաջարկում էին ուրիշները, ես չէի մտածում, որ այն կօգնի: Բայց հիմա կարծում եմ` օգտակար է:
Միգուցե ապագայում երբ սկսեմ նրա հետ մեկնել մրցաշարերի, կիմանաք թե նա ով է: Բայց մենք նրա հետ չենք քննարկել այդ հարցը, հետևաբար` չգիտեմ նա կցանկանա, որ բոլորն իմանան իր անունը»,- ասել է շոտլանդացին:
sport.slaq.am - Սպորտային Լրատվություն


Ամենաընթերցված