Ցոնգան բաց կթողնի Australian Open-ը (լուսանկար)Ցոնգան բաց կթողնի Australian Open-ը (լուսանկար)

Ցոնգան բաց կթողնի Australian Open-ը (լուսանկար)

07.01.15 15:02
Ցոնգան բաց կթողնի Australian Open-ը (լուսանկար)


Ֆրանսիացի թենիսիստ Ժո-Վիլֆրեդ Ցոնգան բաց կթողնի Australian Open-ը: Նման որոշման պատճառը դաստակի վնասվածքն է:

«Մեծ հիասթափությամբ հայտնում եմ, որ ստիպված էի հետաձգել մրցաշրջանի սկիզբը և դուրս գալ Australian Open-ից: Ես մինչև հիմա դաստակիս հետ կապված խնդիրներ ունեմ, և այն թույլ չի տալիս խաղալ 100%-ով:

Ես ևս 3 շաբաթ պետք է բուժվեմ` մրցաշարին լավագույն մարզավիճակով վերադառնալու համար: Շնորհակալությո´ւն աջակցության համար»,- գրել է ֆրանսիացին իր պաշտոնական կայքում:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված