Նիսիկորի. «Ուզում եմ լավ խաղալ «Սաղավարտի» մրցաշարերում»Նիսիկորի. «Ուզում եմ լավ խաղալ «Սաղավարտի» մրցաշարերում»

Նիսիկորի. «Ուզում եմ լավ խաղալ «Սաղավարտի» մրցաշարերում»

07.01.15 11:11
Նիսիկորի. «Ուզում եմ լավ խաղալ «Սաղավարտի» մրցաշարերում»


Աշխարհի 5-րդ ռակետ Կեյ Նիսիկորին խոսել է նոր մրցաշրջանում իր սպասումներից:

«Ես հիանալի խաղացի Ֆլորիդայում: Կարծում եմ` տարվա առաջին մի քանի մրցաշարերը շատ կարևոր են լինելու` իմ հանդեպ վստահություն ձեռքբերելու տեսանկյունից:

Ես ուզում եմ լավ խաղալ «Մեծ սաղավարտի» մրցաշարերում. դուրս գալ կիսաեզրափակիչ կամ եզրափակիչ: Միգուցե Masters հաղթել: Դա իմ հաջորդ նպատակն է:

Այժմ ես վստահություն եմ զգում իմ հանդեպ, հատկապես, երբ նախորդ տարի 2 մրցաշարում հաղթեցի, US Open-ի եզրափակիչ դուրս եկա: Նախորդ մրցաշրջանը հիանալի էր»,- ասել է թենիսիստը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված