1 շրջան «Հյուսիսային օղակով»՝ -16-ին, ձյանն ու սառույցին (տեսանյութ)1 շրջան «Հյուսիսային օղակով»՝ -16-ին, ձյանն ու սառույցին (տեսանյութ)

1 շրջան «Հյուսիսային օղակով»՝ -16-ին, ձյանն ու սառույցին (տեսանյութ)

08.01.16 15:44
1 շրջան «Հյուսիսային օղակով»՝ -16-ին, ձյանն ու սառույցին (տեսանյութ)

Լեգենդար «Նյուրբուրգրինգ» ավտոդրոմը հենց այնպես չէ, որ կոչում են «կանաչ դժոխք»:

Իր պատմության ընթացքում թրեկը ձեռք է բերել ոչ միայն լեգենդար, այլեւ՝ ամենավտանագավոր ավտոդրոմներից մեկի համբավը:

Ի սկզբանե Նյուրբուրգրինգի մրցուղին 4 հատվածներից էր կազմված, որոնցից մեկը կրում է «Հյուսիսային օղակ» (Nordschleife) անվանումը: Հենց այդ՝ 22.8կմ-անոց վտանգավոր հատվածն էլ աշխարհի եռակի չեմպիոն Ջեքի Ստյուարտը կոչեց «Կանաչ դժոխք»: Որքա՜ն կյանք է խլել այս մրցուղին՝ անհնար է հաշվել: Ըստ որոշ տվյալների՝ ամեն տարի Նյուրբուրգրինգում տարեկան 2-12 ավտոսպորտի սիրահար է զոհվում:

1976թ-ին հենց Նյուրբուրգրինգում վթարվեց աշխարհի չեմպիոն Նիկի Լաուդան, ով մրցարշավի նախօրեին կոչ էր անում՝ չկայացնել գրան-պրին՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Սակայն այն կայացավ:

Մրցարշավի երկրորդ շրջանում ավստրիացու Ferrari-ն դուրս թռավ վազքուղուց, հարվածեց եզրաքարին ու ետ «թռավ» վազքուղի, որտեղ հարվածեց Բրետտ Լունգերի բոլիդին: 2 բոլիդներն էլ այրվեցին: Լունգերը կարողացավ դուրս գալ մեքենայից, իսկ այ Լաուդան մնաց կոկպիտում: Լունգերը, ինչպես նաև Արտուրո Մերցարիոն ու Գայ Էդվարդսը փորձեցին հանել իրենց կոլեգային այրվող մեքենայից, սակայն դա հաջողվեց ոչ միանգամից: Լրջագույն այրվածքների արդյունքում Լաուդան կոմայի մեջ հայտնվեց, ու բժիշկները կասկածում էին՝ կհաջողվի՞ արդյոք նրան ողջ մնալ: Հաջողվեց… Այդ սարսափելի վթարից 6 շաբաթ անց Լաուդան վերադարձավ վազքուղի ու պարտվեց չեմպիոնական տիտղոսը Ջեյմս Հանթին ընդամենը 1 միավորի տարբերությամբ:

Ու հենց այդ մրցուղում՝ ձմեռային եղանակին Nurburgring Driving Academy-ի ինստրուկտորը Formula-ի մրցարշավային մեքենա է վարում -16 աստիճան ցրտին, ձյանն ու սառույցին:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված