Ֆեդերեր. «Ինձ համար լավ մրցաշրջանն այն է, երբ…»Ֆեդերեր. «Ինձ համար լավ մրցաշրջանն այն է, երբ…»

Ֆեդերեր. «Ինձ համար լավ մրցաշրջանն այն է, երբ…»
04.01.15 14:45
Աշխարհի 2-րդ ռակետ, 33-ամյա շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն ասել է, որ նոր մրցաշրջանում հույս ունի հաղթել «Մեծ սաղավարտի» մրցաշարը:
«Ես հուսով եմ, որ այս տարի կարող եմ հաղթել «Սաղավարտ»: Ընդհանուր առմամբ նախորդ մրցաշրջանը հիանալի էր: Ես կայուն խաղ էի ցուցադրում, խաղում էի հարձակողական ոճով և «Սաղավարտերում» հնարավորություններ ունեի:
Այնպես որ, ես հույս ունեմ ևս մեկ քայլ կատարել, քանի որ հաղթանակին մոտ լինելու համար դա բավական չէ:
Այո´, մրցաշրջանը լավը ստացվեց, բայց ոչ «Սաղավարտերում»: Ինձ համար «Սաղավարտերում» լավ մրցաշրջանն այն է, երբ հաղթում եմ»,- ասել է Ֆեդերերը:
sport.slaq.am - Սպորտային Լրատվություն


Ամենաընթերցված