Պետրոսյանը գրավեց 2-րդ տեղըՊետրոսյանը գրավեց 2-րդ տեղը

Պետրոսյանը գրավեց 2-րդ տեղը

27.12.14 10:27
Պետրոսյանը գրավեց 2-րդ տեղը


Գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը ԱՄԷ-ի Ալ Էյն քաղաքում ավարտված օփենում 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և 1-4-րդ տեղերը բաժանեց գրոսմայստերներ Գայոս Նիգալիձեի (Վրաստան), Վլադիմիր Օնիշչուկի (Ուկրաինա) ևՍերգեյ Ժիգալկոյի (Բելառուս) հետ:

Լրացուցիչ ցուցանիշներով Պետրոսյանին բաժին հասավ 2-րդ մրցանակը: Մրցաշարի հաղթող դարձավ Նիգալիձեն:

Արման Փաշիկյանը և Սամվել Տեր-Սահակյանի վաստակեցին 6,5-ական, Մանուել Պետրոսյանը` 6, Հովիկ Հայրապետյանը և Լիլիթ Գալոյանը` 5,5-ական, Լևոն Բաբուջյանը` 5, Մարիա Կուրսովան` 4,5 միավոր, հայտնում է armchess.am կայքը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված