Պետրոսյանը հաղթեց ՆիգալիձեինՊետրոսյանը հաղթեց Նիգալիձեին

Պետրոսյանը հաղթեց Նիգալիձեին

26.12.14 14:00
Պետրոսյանը հաղթեց Նիգալիձեին


Գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը ԱՄԷ-ի Ալ Էյն քաղաքում անցկացվող օփենի նախավերջին՝ 8-րդ տուրում պարտության մատնեց մինչ այդ առջևում ընթացող գրոսմայստեր Գայոս Նիգալիձեին (Վրաստան):

Այս հաղթանակից հետո Պետրոսյանը, վերջին տուրից առաջ, 8 հնարավորից վաստակելով 6,5 միավոր, գրոսմայստեր Վլադիմիր Օնիշչուկի (Ուկրաինա) հետ գլխավորում է աղյուսակը:

Արման Փաշիկյանը, Հովիկ Հայրապետյանը և Սամվել Տեր-Սահակյանն ունեն 5,5-ական, Լևոն Բաբուջյանը և Մանուել Պետրոսյանը` 5-ական, Լիլիթ Գալոյանը` 4,5, Մարիա Կուրսովան` 4 միավոր:

Այսօր վերջին տուրի կենտրոնական պարտիայում Տիգրան Լ. Պետրոսյանը սևերով խաղում է Վլադիմիր Օնիշչուկի հետ, հայտնում է armchess.am կայքը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված